Հիմնադրամի էներգախնայողության ծրագրին մասնակցելու համար

new-image

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը:

Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալՀանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի  ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

Տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին
Տեղեկացնում ենք, որ ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային օբյեկտների էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու ցանկության դեպքում հարկավոր է տրամադրել համապատասխան տեղեկատվություն համայնքային արտաքին լուսավորության համակարգի վերաբերյալ` ըստ ներկայացված հարցաթերթիկի  ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի օբյեկտների էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող համայնքների ընտրման գործում: