ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

new-image

Վերջին տարիների ընթացքում մոտ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանների տեխնոլոգիաների արժեքը, ուստի և կապիտալ ներդրումների ծավալը: Այսօր արդեն արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ տեխնոլոգիայով էլեկտրոէներգիայի արտադրությունը դարձել է մրցունակ էլեկտրաէներգիայի արտադրության առկա մյուս տեխնոլոգիաների նկատմամբ:

Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ՖՎ տեխնոլոգիայի արժեքի անկման արդյունքում, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ) միջոցներն օգտագործելով կամ հավելյալ այլ մեղմ ֆինանսավորում ներգրավելով, հնարավոր է էլեկտրաէներգետիկ համակարգում ՖՎ կայանների համար ստանալ մրցունակ սակագին: Մրցունակ սակագինը կբացառի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար, ինչը հնարավորություն կտա կառուցել ավելի մեծ հզորությամբ կայաններ, որն իր հերթին հետաքրքրություն կառաջացնի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների մոտ:

Արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է ԿՆՀ ՎԷԸԾ-ին՝ մեղմ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով։ Այդ նպատակով կազմված Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը (Ներդրումային ծրագիր) հաստատվել է ֆինանսավորող կառույցի կողմից 2014 թվականի հունիսի 27-ին: Ներդրումային ծրագրի բաղադրիչներից մեկի համաձայն, ԿՆՀ-ն, Համաշխարհային բանկը (ՀԲ) ՀՀ կառավարությանը Հայաստանում առաջին արևային ՖՎ կայանների կառուցման և երկրում ՖՎ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով հատկացնում են դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ:

Ծրագրի նախապատրաստման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ՝ ՀՎԷԷՀ)` Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԲ-ի միջոցով հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհով այժմ իրականացնում է Ծրագրի նախապատրաստման գործընթացը:

Ծրագրի նախապատրաստման գործընթացի շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերությունը օգտվելով արբանյակային տվյալներից կազմել է Հայաստանի արևային քարտեզ, որի ճշգրտումը կատարվում է 4 տեղանքներում իրականացվող արևային ներուժի չափումների հիման վրա` օգտագործելով Ծրագրի շրջանակներում ձեռք բերված արևի ներուժի ուսումնասիրության արդի սարքավորումները։

Արևային ՖՎ կայաններ կառուցելու նպատակով ընտրվել են 6 տեղանքներ: Ընտրված 6 տեղանքներում հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայաններ: Ընտրված տեղանքների համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ընտրված հողատարածքները համայնքային սեփականության հողեր են, իսկ դրանց չափսերը և մանրամասնությունները բերված են տեխնիկատնտեսական հիմնավորումներում:

ՀՀ կառավարությունը նախատեսում է Ծրագիրը իրականացնել մրցութային եղանակով` նվազագույն սակագին սահմանելու նպատակով: 6 կայանների մրցույթը և կառուցումը կիրականացվեն մի քանի փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է իրականացնել Մասրիկ 1 կայանի կառուցում, իսկ հաջորդ փուլերով մնացած հինգ կայանների կառուցում:

Բոլոր վեց տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները` ուղեցուցային են, որոնք պատրաստվել են մրցութային փաթեթով ներդրողներին ամբողջությամբ կամ մասամբ ներկայացնելու համար, սակարկելի են և կարող են ճշգրտվել մրցույթի արդյունքում:

Տեխնիկական բնութագրերը կազմվել է 2016 թվականին:
Նշված արժեքները կարող են տարբեր լինել քանի որ տարիների ընթացքում համաշխարհային շուկայում տեղի է ունենում արևային համակարգերի գների նվազում:

Նշենք նաև, որ Հայաստանում տեղի է ունեցել արևային էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն:

Տեխնիկա-տնտեսական ուղեցուցային որոշ ցուցանիշներ

 Մասրիկ 1 – 55 ՄՎտ

  • Solar resource, GHI per year – 1770 kWh/m2
  • Altitude above sea level – 1930 m
  • Annual average temperature – 2,7 oC
  • Occupied area – 97 ha
  • Connection to high voltage line – 110 kV
  • Construction of electrical line – 10 km
  • CAPEX – $ 60 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 55 ՄՎտ պիկային հզորության Մասրիկ 1 ՖՎ կայան Մեծ Մասրիկ (Հայաստան)

 Մասրիկ 2 – 19 ՄՎտ

  •  Solar resource, GHI per year – 1770 kWh/m2
  • Altitude above sea level – 2000 m
  • Annual average temperature – 2,7 oC
  • Occupied area – 34 ha
  • Connection to high voltage line – 110 kV
  • Construction of electrical line – 0,3 km
  • CAPEX – $ 22 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 19.4 ՄՎտ պիկային հզորության Մասրիկ 2 ՖՎ կայան Վարդենիս, Գեղարքունիքի մարզ (Հայաստան)

Գագարին – 15 ՄՎտ

  • Solar resource, GHI per year – 1660 kWh/m2
  • Altitude above sea level – 1880 m
  • Annual average temperature – 3,3 oC
  • Occupied area – 32 ha
  • Connection to high voltage line – 110 kV
  • Construction of electrical line – 1,8 km
  • CAPEX – $ 18 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 15.24 ՄՎտ պիկային հզորության Գագարին ՖՎ կայան Հրազդան-Կոտա յք (Հայաստան)

Թալին 2 – 12 ՄՎտ

  • Solar resource, GHI per year – 1870 kWh/m2
  • Altitude above sea level – 1650 m
  • Annual average temperature – 6,8 oC
  • Occupied area – 23 ha
  • Connection to high voltage line – 10 kV
  • Construction of electrical line – 4,8 km
  • CAPEX – $ 14 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 12.5 ՄՎտ պիկային հզորության Թալին 2 ՖՎ կայան Արչաձոր-Թալին (Հայաստան)

Մերձավան – 5 ՄՎտ

  • Solar resource, GHI per year – 1720 kWh/m2
  • Altitude above sea level – 1000 m
  • Annual average temperature – 10,2 oC
  • Occupied area – 10 ha
  • Connection to high voltage line – 6 kV
  • Construction of electrical line – 1,6 km
  • CAPEX – $ 7 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 5.5 ՄՎտ պիկային հզորության Մերձավան ՖՎ կայան (Հայաստան)

Դաշտադեմ – 12 ՄՎտ

    • Solar resource, GHI per year – 1870 kWh/m2
    • Altitude above sea level – 1400 m
    • Annual average temperature – 6,83 oC
    • Occupied area – 23 ha
    • Connection to high voltage line – 10 kV
    • Construction of electrical line – 5,5 km
    • CAPEX – $ 15 mln

Տեխնիկատնտեսական հիմնավորում 12.5 ՄՎտ պիկային հզորության Դաշտադեմ 1 ՖՎ կայան Դաշտադեմ-Թալին (Հայաստան)

 

Ակնկալվող արդյունքներ և օգուտներԷներգիայի արտադրություն
Բոլոր վեց կայանների էլեկտրական էներգիայի տարեկան նախատեսվող արտադրությունը և ածխածնի երկօքսիդի կրճատումները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.

Տեղանքի/ համայնքի անվանում Դրվածքային հզորություն, /շուրջ/ (ՄՎտ) Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիա, /շուրջ/ (ԳՎտժ) Ածխածնի երկօքսիդի տարեկան արտանետումների կրճատում, /շուրջ/ (տոննա)
Թալին 2 10 22 5427
Մասրիկ 1 50 90 22962
Մասրիկ 2 15 30 7515
Գագարին 17 25 6262
Դաշտադեմ 10 13 3340
Մերձավան 7 11 2922

Սոցիալական օգուտներ

Աշխատատեղերի ստեղծում. նախատեսվում է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում ստեղծել մոտ 400 աշխատատեղ՝ արևային ՖՎ կայանների կառուցման և գործառնությունների ընթացքում։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է զգալի չափով հետազոտական ներուժ՝ արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման համար։ Ծրագրի իրականացումը կխթանի հետագա հետազոտություններն ու զարգացումները և կհեշտացնի տեղակայման, արտադրության և շահագործման կարողությունների փոխանցումը տեղական շուկային։

Էներգետիկ անվտանգություն. ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: