Հիմնադրամի էներգախնայողության ծրագիր

new-image

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների /դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն/ էներգախնայողության  ծրագիրը: Գլոբալ բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները պետական հատվածում էներգախնայողության մեջ ներդրումների իրականացման խոչընդոտների վերացման միջոցով:

Ծրագրի նպատակ

Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը: Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների  փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:Ծրագրի ֆինանսավորումը:

Ծրագրի ֆինանսավորում

Ծրագրի ֆինանսավորումը ներառում է 8.3 մլն ԱՄՆ դոլար Կառավարության համաֆինանսավորումը, 1.82 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ և 0.54 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարության համաֆինանսավորումը ներառում է հարկերը և սույն ծրագրի իրականացման ընթացքում Բանկի վերջերս փակված երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման և Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի, շրջանառվող գումարների մարումները:  ՎԷԷՀ-ի համաֆինանսավորման աղբյուր է լինելու ծրագրի շրջանակներում առաջարկվող Էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայնագրերով մատուցված ծառայությունների համար վճարները և տոկոսները:  Ծրագրի գումարները ՎԷԷՀ-ի միջոցով հատկացվելու են սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներին էներգախնայողական արդիականացումների համար: