Շիրակի մարզում ուումնասիրված է Ախուրյան գետի հիդրոէներգետիկ ներուժը: Ուսումնասիրությունների համաձայն Ախուրյան գետի ավազանում նախատեսված էր կառուցել 14 Փոքր ՀԷԿ` երկուսը Կապս և Ախուրյան ջրամբարների կից, երեքը` Ախուրյան /Ջրաձոր/ և Թալին ջրանցքների վրա և 9-ը ՓՀԷԿ` դերիվացիոն տիպի:Շիրակի մարզում առկա է նաև հողմաէներգետիկ լուրջ պոտենցիալ, որն արդեն իսկ ուսումնասիրվել է միջազգային մի քանի ծրագրերով: Այդ ուսումնասիրությունների համաձայն Քարախաչի լեռնանացքում առկա է 250-300 մեգավատ հզորության քամու ներուժ , որը յուրացնելու նպատակով արդեն գործնական քայլեր են անում հայկական <ԱրԷներջի > և իտալական <Գերեթ> ընկերությունները: Հնարավոր է, որ շուտով մարզում շահագործման հանձնվի Հայաստանի խոշորագույն հողմաէլեկտրակայանը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզում թվով 16 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի վերականգնման և էներգախնայողական միջոցառումներ:
Ընդհանուր տեղեկություններ`
| Մարզկենտրոնը` ք. Գյումրի |
| Տարածաշրջանները` Արթիկ, Ախուրյան, Անի, Ամասիա, Աշոցք |
| Քաղաքները` Գյումրի, Արթիկ, Մարալիկ |
ՀՀ Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում: Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, արևելքից սահմանակից է` ՀՀ Լոռու մարզին և հարավից` ՀՀ Արագածոտնի մարզին:
| Տարածքը | 2681 քառ.կմ |
| ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը | 9 % |
| Քաղաքային համայնքներ | 3 |
| Գյուղական համայնքներ | 116 |
| Քաղաքներ | 3 |
| Գյուղեր | 127 |
| Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ | 281.3 հազ.մարդ |
| այդ թվում` քաղաքային | 169.8 հազ.մարդ |
| գյուղական | 111.5 հազ.մարդ. |
| ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. |
8.7 % |
| Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը | 60.4 % |
| Գյուղատնտեսական նշանակության հողեր | 229636 հա |
| այդ թվում` վարելահողեր | 79822 հա |
ՀՀ Շիրակի Մարզ Armstat