Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում թվով 9 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի վերականգնման և էներգախնայողական միջոցառումներ:
Ընդհանուր տեղեկություններ`
| Մարզկենտրոնը` ք. Կապան |
| Տարածաշրջանները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի |
| Քաղաքները` Կապան, որիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Դաստակերտ |
ՀՀ Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հարավում: Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, հարավից պետական սահմանով սահմանակից է Իրանին (սահմանի երկարությունը 42 կմ է), արևմուտքից` Նախիջևանին և արևելքից` Ադրբեջանին:
| Տարածքը | 4506 քառ. կմ |
| ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը | 15.1% |
| Քաղաքային համայնքներ | 7 |
| Գյուղական համայնքներ | 102 |
| Քաղաքներ | 7 |
| Գյուղեր | 127 |
| Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ | 152.9 հազ. մարդ |
| այդ թվում` քաղաքային | 103.7 հազ. մարդ |
| գյուղական | 49.2 հազ. մարդ |
| ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. | 4.7. % |
| Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը | 67.8% |
| Գյուղատնտեսական նշանակության հողեր | 333598 հա |
| այդ թվում` վարելահողեր | 43827 հա |
ՀՀ Սյունիքի Մարզ Armstat