ՀՀ Գեղարքունիքի Մարզ

new-image

Վերականգնվող էներգետիկայի պաշարներով հարուստ է հատկապես Գեղարքունիքի մարզը: Բավական է միայն նշել, որ այստեղ կարելի  հանդիպել և հիդրոպոտենցիալի, և հողմաէներգետիկ պոտենցիալի, և արևային ու երկրաջերմայն էներգիայի պետենցիալի, որոնց շուրջ արդեն իսկ լուրջ ուսումնասիրություններ են կատարվել:

Մարզի հիդրոէներգետիկ պաշարների յուրացման հարցում արդեն որոշակի ձեռքբերումներ կան:
Մարզի ջրային ավազանը բավական խոստումնալից է: Հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվում են հատկապես Սևանա լճի ավազան գետերը: Սևանի ավազանում ննարավոր է կառուցէլ 11  ՓՀԷԿ`10, 1` ոռոգման ջրանցքի վրա: Գեղարքունիքի մարզի Հողմաէներգետիկ պոտենցիալը ևս բավական խոստումնալից է, և այն ուսումնասիրելու ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել

Եվրամիության TACIS-ի “Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը” ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ  մասմավորապես Սևանի Սիմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորում 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար:

Գեղարքունիքի մարզը աչքի է ընկնում նաև արևային էներգիայիպոտենցիալով:Մասնավորապես Սևանա լճի ավազանում արևային ճառագայթումը գտնվում է 1700 – 1800 կՎտժ/մ 2 տիրույթում: Մինչդեռ ավազանի որոշ լեռնային տարածքներ ունեն 1900 կՎտժ/մ2 ներուժ: Նշված տվյալները ապացուցում են, որ տարածքը լավագույններից մեկն է արևային էներգիայի տեխնոլոգիաների առումով՝ թե արեգակնային ֆոտովոլտաիկ տեխնոլոգիաների և թե’ արեգակնային ջրատաքացուցիրների կիրառման տեսանկյունից, ինչպես նաև արևային պասսիվ ճարտարապետական լուծումների համար: Արևային ժամերի միջին թիվը տարածքում տարեկան ավելի քան 2600 ժամ/տարի է: Գեղարքունիքի մարզում կատարված որոշակի ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ մարզում առկա է նաև երկրաջերմային էներգիայի պոտենցիալ: Մասնավորապես Մարտունի տարածքը ձգվում է  տարածվում է Սեւանա լճի ափի երկայնքով, դրա հարավ-արեւմտյան ափում՝ շրջափակելով Մարտունի քաղաքը: Այդ վայրում 200-971 մ խորությունների մի քանի հորեր են փորվել: Տվյալ հորերից ամենախորերի համար գրանցվել է 40°C, ավելի սաղր հորերն արտադրում են ավելի ցածր ջերմաստիճանների ջուր: Կան հիմքեր ենթադրելու ավելի բարձր ջերմաստիճանների (մինչեւ 60°C կամ ավելի բարձր) առկայությունը:Սեւանա լճի ավազանի երկրաջերմային ներուժի մինչեւ այժմ իրականացված ուսումնասիրությունները բավականին սահմանափակ են: Տարբեր տարիների ընթացքում այս տարածքում զանազան նպատակներով փորվել են մի քանի տասնյակ հորեր: Նշված հորերից մի քանիսն ի հայտ բերեցին տաք կամ եռման ջրի առկայություն: Սակայն երկրաջերմային պաշարների նպատակային հետազոտություն կատարվեց միայն Մարտունու շրջանում: Երկրաֆիզիկական հետազոտությունը սահմանափակված էր Մարտունու մոտ գտնվող փոքր տարածքով: Ջրի ջերմաստիճանները եւ քիմիական բաղադրությունը չափվեցին բնական աղբյուրներում՝ Սեւանա լճի ավազանի սահմաններում: Կատարված հետազոտությունը թույլ տվեց մատնանշել Սեւանա լճի ավազանի երկրաջերմային էներգիայի օգտագործման չորս խոստումնալից գոտիներ.
1. Գրիձոր – Նորադուզի գոտի,
2. Մարտունի – Արմաղանի գոտի,
3. Կարճաղբյուր – Փորակի գոտի,
4. Վահրամսար – Նորաշենի գոտի:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզում թվով 14 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:

Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Գավառ
Տարածաշրջանները` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս
Քաղաքները` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս
Տարածքը 5348 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 18 %
Քաղաքային համայնքներ 5
Գյուղական համայնքներ 87
Քաղաքներ 5
Գյուղեր 93
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 240.9 հազ. մարդ
քաղաքային 79.5 հազ. մարդ
գյուղական 161.4 հազ. մարդ
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 33.0 %
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը, 2008թ.
7.4 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր 348700 հա
այդ թվում` վարելահողեր 81075 հա

ՀՀ Գեղարքունիքի Մարզ Armstat