Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում թվով 20 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի վերականգնման և էներգախնայողական միջոցառումներ:
Ընդհանուր տեղեկություններ`
| Մարզկենտրոնը` ք.Արմավիր |
| Տարածաշրջանները` Արմավիր, Էջմիածին, Բաղրամյան |
| Քաղաքները` Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր |
ՀՀ Արմավիրի մարզը գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում: Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Արագածոտնի
մարզին, արևելքից` մայրաքաղաքին, հարավարևելքից` ՀՀ Արարատի մարզին և արևմուտքից`պետական սահմանով, սահմանակից է Թուրքիային:
| Տարածքը | 1242 քառ. կմ / |
| ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը | 4.2 % |
| Քաղաքային համայնքներ | 3 |
| Գյուղական համայնքներ | 94 |
| Քաղաքներ | 3 |
| Գյուղեր | 95 |
| Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ | 282.6 հազ. մարդ |
| այդ թվում` քաղաքային |
101.2 հազ. մարդ. |
| գյուղական | 181.4 հազ. մարդ |
| ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. |
8.7 % |
| Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը | 35.8 % |
| Գյուղատնտեսական նշանակության հողեր | 97045 հա |
| այդ թվում` վարելահողեր | 42948 հա |
ՀՀ Արմավիրի Մարզ Armstat