ՀՀ Արարատի Մարզ

new-image

Արարատ մարզը տեղակայված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում: Մարզը հարուստ է հիդրոէներգիայի և արևային էներգիայի պաշարներով:Մասնավորապես Հայաստանի հիմնական գետերի ավազանների ուսումնասիրության արդյունքների  համաձայն Արարատի մարզի երկու` Ազատ և Վեդի գետերի ավազաններում նախատեսված էր կառուցել 20 փոքր ՀԷԿ, մեկը Գառնի գետի անկման վրա և 19 դերիվացիոն փոքր ՀԷԿ:


Մարզում այսօր արդեն գործում է Գառնի  ՓՀԷԿ-ը: Ազատ ՓՀԷԿ-ի համար արդեն մշակվում է տեխնիկատնտեսական հիմնավորումը, իսկ Գողթ ՀԷԿ-ի համար կատարվում է նախագծային աշխատանքը:Արարատի մարզում առկա է նաև արևային էներգիայի մեծ պաշար; Եվրամիության օժանդակությամբ TASIS Ծրագրի շրջանակներում  մարզում իրականացվել է արևային էներգիայի ռեսուրսների գնահատում. Պարզվել է, որ Արարատում 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա  տարեկան արեգակնայի էներգիայի ճառագայթումը հասնում 1720կվտ/ժ, որը էլեկտրական էներգիայի վերածելու դեպքում, կստացվի տարեկան 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթից 255 կվտ/ժ էլ.էներգիա:
Եթե Արարատի մարզի ջրային ռեսուրսներն արդեն լուրջ ուսումնասիրվել են ու մարզում փոքր հիդրոէներգետիկան զրգացնելու քայլեր արդեն իսկ արվում են ապա նույն չի կարելի ասել նաև արևային էներգետիկան զարգացնելու մասին: Այս ուղղությամբ մասնագետներն անելիքներ շատ ունեն, մանավանդ որ մարզի արևային պոտենցիալը բավական խոստումնալից է:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզում թվով 12 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:

Ընդհանուր տեղեկություններ`

Տարածաշրջանները` Արարատ, Արտաշատ, Մասիս
Քաղաքները` Արտաշատ, Արարատ, Վեդի, Մասիս

ՀՀ Արարատի մարզը գտնվում է հանրապետության հարավարևմտյան մասում: Մարզը հյուսիսից սահմանակից է մայրաքաղաքին, ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերին, արևելքից` ՀՀ Գեղարքունիքի մարզին, հարավ-
արևմուտքից` ՀՀ Վայոց ձորի մարզին և հարավից պետական սահմանով սահմանակից է Թուրքիային:

Տարածքը 2096 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 7.0 %
Քաղաքային համայնքներ 4
Գյուղական համայնքներ 93
Քաղաքներ 4
Գյուղեր 94
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 277.6 հազ. մարդ
այդ թվում`
քաղաքային
81.7 հազ. մարդ
գյուղական 195.9 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը, 2008թ.
8.6 %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 29.4 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր 156706 հա
այդ թվում` վարելահողեր 26953 հա

ՀՀ Արարատի Մարզ Armstat