Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի ներկայացում

new-image

Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման աշխատանքների ներկայացում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից:

Քննարկմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիրը, մասնավորապես վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում մասնավոր սեկտորի կողմից պետք է կառուցվեն 40-50ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, խոսեց զարգացման
հեռանկարների, ինչպես նաև ծրագրի ֆինանսավորման մասին: ՀՎԷԷ հիմնադարմի փորձագետ Արմեն Ղարիբյանը ներկայացնելով ծրագիրը խոսեց արևային կայանների կառուցման համար անհրաժեշտ հանգամանքների, ծրագրի նախապատրաստման գործընթացի հիմնական քայլերի, արևի ներուժի գնահատման, արևային ճառագայթների չափիչ կայանների ձեռք բերման, տեղադրման մասին: ՀՎԷԷ
հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը խոսեց աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին և աշխատանքային խմբում քննարկվող հարցերի մասին, մասնավորապես արևային էլեկտրակայանների կառուցման և չափիչ կայանների տեղադրման վայրերի ընտրության, բնապահպանական և սոցիալական խնդիրների, տեխնիկական և տեխնոլոգիական խնդիրների, մասնագետների ուսուցման,
վերապատրաստման և կարողությունների զարգացման այլ հարցերի մասին:

Զեկույց-Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստում