Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում պետական կամերային երաժշտական թատրոնում իրականացրել է հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ ոչ էներգաարդյունավետ պատերի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում էնգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, տեղադրվել են վիտրաժներ, ծածկի ջերմամեկուսացում, լուսավորության և բեմային լուսագունային համակարգերի իրականացում լուսադիոդային լամպերով: Իրականացված էներգախնայողական միջոցառումների շնորհիվ թատրոնում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 57,8%: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար: