<<Սպառող>> ամսագիրը անդրադարձել է գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկաման մակարդակի բարձրացմանը առնչվող խնդիրներին: Բաժանորդների և մասնավորապես բնակիչների գազասպառման սարքավորումների սպասարկման մակարդակը բարձրացնելու, օպերատիվ արձագանքման, անվտանգության և այլ նկատառումներով անհրաժեշտ է ներգրավված բոլոր կողմերի ներդաշնակ, համաձայնեցված աշխատանք: Այդ հարցերի պարզաբանման համար ՀՎԷԷ հիմնադրամի խորհրդատուների և <<ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ մասնագետների կողմից կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ: <<Սպառող>> ամսագրի 2-րդ և 3-րդ համարներում անդրադարձ է կատարվել այդ քննարկումներին: