Հոկտեմբերի 4-ին Հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում “Inogate” ծրագրի և Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցների միջև: Հանդիպման ընթացքում “Inogate” ծրագրի աշխատակիցները “Աջակցություն էներգետիկայի ոլորտի ինտեգրման և կայուն էներգետիկան ԱՊՀ-ում” ծրագրի շրջանակներում ներկայացրեցին Բիզնես պլան “Հայաստանում էներգախնայողության շինարարական նյութերի արտադրության կարողության բարելավման վերաբերյալ; Զեկույցներով հանդես եկան Տոմաս Ֆիլիպպոուն, Ստավրոս Մանտզանակիսը և Արտակ Տեր-Թորոսյանը: Հիմնադրամի տնօրենը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին ծրագրի ներկայացման և փորձի փոխանակման համար: