Տեղեկացնում ենք, որ լույս է տեսել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնագետների կողմից կազմված Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում կառուցված դպրոցական կաթսայատների և ջեռուցման համակարգերի հուսալի և անվտանգ շահագործմանը աջակցելու նպատակով <<Լոկալ կաթսայատների կառավարման>> Գործնական ուղեցույցի նոր հրատարակությունը: Այն ուսուցողական ձեռնարկ է փոքր և միջին հզորության լոկալ կաթսայատներ շահագործողների, պատասխանատուների և ղեկավարների համար:
Ձեռնարկը ներառում է`
• Ընդհանուր տեղեկություններ ջեռուցման կազմակերպման վերաբերյալ
• Կաթսայատան և ջեռուցման համակարգի սարքին վիճակի և անվտանգ շահագործման պատասխանատու աշխատակցի պարտականություններ
• Ջրատաքացուցիչ կաթսաները շահագործող օպերատորներին ներկայացվող պահանջներ
Ջռուցման համակարգի շահագործման հրահանգ
Բնական գազի անվտանգ օգտագործելու կանոններ
Առաջին օգնություն տուժածներին
Ջեռուցման նոր տեխնոլոգիաներ (կոնդենսացիոն կաթսաներ) և այլն