Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար Հիմնադրամի կողմից կազմակերպվեց մրցանակաբաշխություն

new-image

Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից  կազմակերպվեց նկարչական աշխատանքների մրցույթ` Էներգախնայողությունը աշակերտների պատկերացմամբ  թեմաներով: Այն նպատակ ուներ տեղեկանալու  դպրոցահասակ երեխաների վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ դպրոցների աշակերտները կազմակերպված մրցույթին ներկայացրել են թվով 250 նկարներ:
Լավագույն նկարներն ընտրելու համար Հիմնադրամի կողմից ստեղծվեց հանձնաժողով, որը բաղկացած էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության և Հիմնադրամի ներկայացուցիչներից:
Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար Հիմնադրամի կողմից  կազմակերպվեց մրցանակաբաշխություն: Մասնակից դպրոցներին և աշակերտներին տրամադրվեցին պատվոգրեր, իսկ  լավագույն նկարներ ներկայացրած աշակերտներին  նաև մրցանակներ: