Ստորագրվեց Համագործակցության Նամակ

new-image

Համագործակցության Նամակ

Այսօր Քաունթերփարթ Ինտերնեշնլի Հայաստանյան  Ներկայացուցչության
և Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջևստորագրվեց համագործակցության նամակ ՀՀ Համայնքներում Էներգախնայողությունը խթանող ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Սույն նամակով կողմերը հաստատում են, որ պատրաստ են համատեղ ուժերով խթանելու  Քաղաքացիական Հասարակության  Տեղական  Ինքնակառավարման Աջակցության (ՔՀՏԻԱ) ծրագրի գործընկեր համայնքներում էներգախնայողությունը խթանող ծրագերի իրականացմանը, որոնք ուղղված են համայնքային նշանակության և համայնքի սեփականության հանդիսացող հաստատություններում էլեկտրական և ջերմային էներգիայի սպառման նվազեցմանը և  պատրաստ են համագործակցել խորհրդատվություն տարամադրելու ՔՀՏԻԱ ծրագրի գործընկեր ՏԻՄ-երին բյուջերի (եկամուտներ և ծախսեր) արդյունավետ պլանավորրման նպատակով` պայմանագրի ստորագրման տարվա և հետագա տարիների կանխատեսման ուղղությամբ: Կողմերը նաև համաձայնել են  են  համադրել ջանքերը և միասնաբար աշխատել ՔՀՏԻԱ ծրագրի գործընկեր համայնքներում` ակտիվորեն խթաներով իրազեկությունը  էներգախնայողական միջոցառումների իարականացման կարևորության վերաբերյալ: