Կլինի՞ Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան 12:09 15/07/2011
Կլինի՞ Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայանՀայաստանում առաջին երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների ուղղությամբ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Նա նշեց, որ ուսումնասիրությունները կատարվում են Քարքարում եւ Գրիձորում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն դոլար է, որը համաշխարհային բանկի դրամաշնորհն է: “Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն տարեվերջին, եւ միայն այդ ժամանակ հայտնի կլինի` արդյոք կարելի է կառուցել երկրաջերմային էլեկտրակայան: Թե որքան է հավանականությունը` հայտնի չէ, չի բացառվում նաեւ, որ ուսումասիրությունից հետո էլեկտրակայանը հնարավոր չլինի կառուցել”,-նշեց Թամարա Բաբայանը եւ նկատեց, որ տարածաշրջանում երկրաջերմային էլեկտրակայան չկա, եվրոպական երկրներում, սակայն, դրանք տարածված են: