Հունիսի 3-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի վերաբերյալ՝ Լոտ1. Սևան քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-1
Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել վերոնշյալ հաստատությունում էներգախնայողության միջոցառումների մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պայմանագրի շնորհման կարգը: Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: