Ս.թ հունիսի 15-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի շրջանակներում, Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացվելիք՝ մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման աշխատանքների վերաբերյալ, GEDP-CW-1/2015: Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Հիմնադրամի գնումների խորհրդատու Արթուր Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պատասխանեց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Հիմնադրամի բնապահպան Հմայակ Ավագյանը մանրամասն ներկայացրեց շինարարության կապալառուին ներկայացվող պահանջները՝
• թափոնների կառավարում
• շինարարական ճամբարի կառավարում
• կենսաբազմազանության պահպանում
• էրոզիայի վերահսկման և հողի պահպանություն
• մշակութային ռեսուրսների պահպանություն
• հորատման լուծույթի կուտակիչի շինարարություն և կառավարում
• ջրի մատակարարում և կառավարում
• վառելիքի և վտանգավոր նյութերի կառավարում
• ավտոմոբիլային երթևեկության կառավարում
• աշխատողների առողջություն և անվտանգություն
• արտակարգ իրավիճակներին պատրատվածություն և արձագանքում
• արտակարգ իրավիճակներին պատրատվածություն և արձագանքման պլան
• ոչ կամավոր տարաբնակեցում
• տեղական աշխատուժի ներգրավում շինարարական աշխատանքներին