Աշխարհում նշվում է քամու միջազգային օրը

new-image

Հունիսի 15-ին մեր մոլորակի վրա նշվում է Քամու համաշխարհային օրը: Այս հետաքրքիր տոնը նախաձեռնել են Քամու էներգետիկայի եվրոպական ասոցիացիան և Քամու էներգիայի հարցերով համաշխարհային խորհուրդը: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել քամու էներգետիկայի հսկայական պոտենցիալի վրա: Փորձագետների խոսքով՝ քամու էներգետիկայի զարգացումը կարող է լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կրճատել հսկայական գումարները, որոնք ամեն տարի ներդրվում են էներգետիկայի մեջ:Քամու օրվա հեղինակները նշում են, որ տոնի հիմնական խնդիրներից է նաև լայն հասարակությանը քամու էներգետիկային ծանոթացնելը: Մարդկանց գործնականում ցույց են տալիս, թե ինչպես է ստացվում քամու էներգիան:Հունիսի 15-ին աշխարհի շատ երկրներում հազարավոր միջոցառումներ են անցկացվում, որոնց շրջանակներում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի քամու կայաններ, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, դասախոսություններ և սեմինարներ:Քամու օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 2007 թվականին: