Ս.թ. ապրիլի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի համար՝
Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնել հայտադիմումների պատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը շահագրգիռ կազմակերպությունների համար:Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: