Նախամրցութային ժողով

new-image

Փետրվարի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝

Լոտ 1. «Սևան» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-1
Լոտ 2. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-2
Լոտ 1. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-44/2015-1
Լոտ 2. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-44/2015-2
Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը:

Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի  խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը:

Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց քրեակատարողական հիմնարկների համար արևային ջրատաքացուցիչների, լուսադիոդային լույսերի և մոնիթորինգի համակարգի ներդրման մասին:
Հիմնադրամի ԷԽ ծրագրի  խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության

ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:

Զարուհի Ղարագյոզյան-
Ազգային մրցութային սակարկություն

Հրանտ ՏերԳաբրիելյանէներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները

Արմեն Ղարիբյան– Քրեակատարողական հիմնարկների համար արևային ջրատաքացուցիչների, լուսադիոդային լույսերի և մոնիթորինգի համակարգի ուղեցույց