ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը այցելեցին Երևանում գտնվող Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց և Գ. Աթաբեկյանի թիվ 61 դպրոցտեղում ծանոթանալու համար շինարարական աշխատանքներին: Դպրոցներում իրականացվում են մի շարք էներգախնայողության միջոցառումներ:
Գ. Աթաբեկյանի թիվ 61 դպրոցում գրեթե ավարտված են էներգախնայության ծրագրի շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքները: Դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը իր և դպրոցի ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար և ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանին հանձնեց ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ: