Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչ Գևորգ Նալբանդյանը, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի շինարար-ինժեներ Արիստակես Ասմանգուլյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկների էներգախնայողության միջոցառումների մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները:
Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ջրատաքացուցիչների տեսակների, ջրատաքացման սխեմաների հիմնական տեսակների, պահանջվող արևային համակարգի բնութագրերի, խնայողության հաշվարկային ցուցումների, լուսադիոդային լուսատուների հաշվարկային մեթոդների, արտաքին լուսատուների բնութագրերի, ինչպես նաև կենտրոնական մոնիթորինգի համակարգի ներդրման մասին:
Զարուհի Ղարագյոզյան – Աշխատանքների գնում Ազգային մրցութային սակարկություն
Հրանտ Տեր-Գաբրիելյան – էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները