Նախամրցույթային հանդիպում շինարարների և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

new-image

Ս.թ. օգոստոսի 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների վերաբերյալ՝ Լոտ 1. ՀՀԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-31/2014-1, 
Լոտ 2. Երևանի N 61 դպրոցի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-31/2014-2, 
Լոտ 3. Երևանի N 44 դպրոցի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-31/2014-3: 
Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծայինկազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր  մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց  Մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Բնապահպան Հմայակ Ավագյանը իր ելույթում կարևորեց բնապահպանական կառավարման պլանի շրջանակները,  շինհրապարակում իրականացվող աշխատանքները:

Աշխատանքների գնում-
Ազգային մրցութային սակարկություն

Բնապահպանական կառավարման պլան

էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշներ