Հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցների և “Inogate” ծրագրի ներկայացուցիչների միջև

new-image

Ս.թ. հուլիսի 4-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հիմնադրամի աշխատակիցների և “Inogate” ծրագրի ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցում էին Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Հիմնադրամի աշխատակիցները, Ինօգեյթ ծրագրի ղեկավար՝ Ալբերտուս Զվիրինգը, ծրագրի ներկայացուցիչներ Լարի Գուդը և այլոք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես տեխնիկական կենտրոն հիմնելու համար նախագիծ մշակելու, ինչպես նաև կենտրոնի կառուցման, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ներկայացնել նախնական նախագիծ: Քննարկվեցին նաև կենտրոնի ստեղծման առավելությունները,  ներուժը և հետագա անելիքները: