Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերսկսում է ավանդական“էներգետիկայի շաբաթ” միջոցառումների շարքը և սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու նախընտրելի միջոցառումներին:
Միջոցառումներն ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը: Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:
“Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումներն ընդգրկում են պլենար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայաստանյան շուկայի առաջարկները:
Միջոցառումը կանցկացվի 2014թ. հուլիսի 2-3-ը, Երևանի Մոսկվայի տանը (ք.Երևան, Արգիշտի, 7):
Միջոցառման կազմակերպիչն է “Էքսպոմեդիա” ՍՊԸ-ն:
Հաշվի առնելով տեղերի սահմանափակությունը, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ գրանցվելով նախընտրելի տարբերակի համար.
□ Հուլիսի 2-3, 2014 – Մասնակցություն ցուցահանդեսին /տաղավար, սեղան/
□ Հուլիսի 2, 2014 – Մասնակցություն Էներգախնայողության քննարկումներին /զեկուցում, ունկնդիր/
□ Հուլիսի 3, 2014 – Մասնակցություն վերականգնվող էներգետիկայի քննարկումներին /զեկուցում, ունկնդիր/
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել “Էքսպոմեդիա” ցուցահանդեսների նախագծման կենտրոն՝
Ք. Երևան, Աբովյան, 16
Հեռ. 563899
Բջջ. 091 420922; 093 777053
Էլ. փոստ expohouse@mail.ru