Այց Երևանի Ավեդիսյան ավագ դպրոցի շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար

new-image

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի ղեկավար անձնակազմը այցելեց Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող Ավեդիսյան Ավագ Դպրոցի շինհրապարակ` ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, անձնակազմին ներկայացվեց աշխատանքային ողջ ընթացքը, ձևաչափը, մանրամասները և նորույթները, որոնց կիրառությունը նոր շունչ է մտցնում տեղական նորարարական քաղաքաշինության ոլորտում: Տարածաշրջանում իր տեսակով եզակի շինության կառուցման առաջնային նպատանկերից մեկն է պահպանել բնապահպանական բոլոր չափորոշիչները, ապահովել շինարարական բարձր մակարդակ` օգտագործելով էկոլոգիապես մաքուր շինարարական նյութեր և կիրառելով կառույցի էներգախնայողությունն ապահովող համակարգեր: Այս ամենի առկայությունը դպրոցի  նորաստեղծ կառույցին հնարավորություն է ընձեռում հավակնելու ամերիկյան LEED SILVER
սերտիֆիկատին: Ամբողջ աշխարհում բարձր վարկանիշ ունեցող LEED սերտիֆիկատն իրենից ներկայացնում է մի շարք նախագծային, շինարարական, շահագործման եւ պահպանման համար իրականացվող անհրաժեշտ գործառույթների ցանկ, որի գնահատման արդյունքում շինությունը ստանում է բարձր որակի սերտիֆիկացում: Այդ գործառույթների մի մասն արդեն իսկ իրականացման փուլում է. կառույցի հարթ տանիքը հնարավորություն է տալիս իրագործել կանաչ տանիքի գաղափարը,
արևային ջրատաքացուցիչնրի և ֆոտովոլտային պանելների կիրառումը զգալիորեն նվազեցնում է շենքի էներգասպառումը,  իսկ շենքի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերը ավտոմատացված են:Հուսով ենք այս նախագծի իրականացումը սկիզբ կդնի նմանատիպ այլ նախագծերի իրագործմանը և տրամաբանական զարգացմանը: