Ս.թ. հունվարի 23-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նիստերի դահլիճում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև հանդիսավոր կերպով ստորագրվեց էներգախնայողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պայմանագիրը:Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացվող Էներգախնայողության ծրագիրը: Դահլիճում ներկա էին համալսարանի ռեկտոր պարոն Արա Ավետիսյանը, պրոռեկտորներ, գիտական անձնակազմը, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցները: Թամարա Բաբայանը նշեց, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունը կսկսի աշխատանքների իրականացման գործընթացը: