Սևծովյան ավազանի գործընկեր պետությունների երրորդ աշխատանքայինհանդիպումը տեղի ունեցավ հունիսի 12-13-ին Մոլդովայի Կահուլ քաղաքում

new-image

Ս.թ. հունիսի 12-13-ը Մոլդովայում, Կահուլ քաղաքում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների երրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով: Աշխատանքային երկու օրերի ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ գործընկերկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք մանրամասն ներկայացրեցին ծրագրի առաջընթացը, կատարված աշխատանքները, առկա խոչընդոտները, մարտահրավերները, ֆինանսավորման մեխանիզմները, հնարավորությունները և այլն:Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր ծրագրիընթացքի վերաբերյալ և միաժամանակ կազմվեց հետագա աշխատանքների պլանը: Քննարկվեց ծրագրի շրջանակներում ստեղծված Վեբ կայքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր: