Նոյեմբերի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Շիրվանզադեի անվան Երևանի թիվ 21 դպրոց, որտեղ մեկ տարի առաջ ավարտվել են էներգախնայողության ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները: Հիմնադրամի աշխատակիցները դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանի ուղեկցությամբ շրջեցին դասասենյակներով ստուգելու համար ծրագրի արդյունավետությունը: Դպրոցի տնօրենը, անձնակազմը և աշակերտները հայտնեցին իրենց գոհունակությունը Հիմնադրամի և շինարարական կազմակերպության մասնագետներին ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, նշելով որ ծրագրի շնորհիվ ձմեռվա ամիսների դպրոցում երեխաների բացակայության թիվը կտրուկ նվազել է, քանի որ դպրոցի ջեռուցման բոլոր խնդիրները լուծված են: