Նոյեմբերի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հանդիպեցին ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին և պրոռեկտոր Հովիկ Մինասյանին տեղում ծանոթանալու համար կատարված էներգախնայողական աշխատանքներին և առկա խնդիրներին:Ինստիտուտում իրականացվել են մի շարք էներգախնայողական միջոցառումներ, որի արդյուքում ինստիտուտի ջեռուցման համար նախատեսված ծախսը նվազել է, ջերմաստիճանի բարձրացման արդյունքում ուսանողների համար ստեղծվել են առավել հարմարավետ պայմաններ իրենց պարապունքները անցկացնելու համար: Պրոռեկտոր Հովիկ Մինասյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար: