Ս. թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները աշխատաքային ստուգայց կատարեցին Մասիսի թիվ 2 դպրոց, որտեղ մեկ տարի առաջ էներգախնայողական ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողական միջոցառումներ: Այցի շրջանակներում Հիմնադրամի աշխատակիցները տնօրեն Արև Նազարյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցով գնահատելու համար կատարված էներգախնայողական աշխատանքների արդյունավետությունը և ստուգելու առկա թերությունները: Դպրոցի տնօրեն Արև Նազարյանը հայտնեց իր գոհունակությունը դպրոցի պայմանները բարելավելու համար: