Փետրվարի 25-ից մարտի 4-ը Հիմնադրամի աշխատակիցները մի խումբ գործարարների հետ կատարեցին գործնական այց Ավստրիա

new-image

Նոյեմբերի 21-ից 27-ը Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար “Էներգաարդյունավետ տեխնոլոգիաները շինարարության ոլորտում” թեմայով, որի հիման վրա մասնակիցների համար WIFI Միջազգային ընկերության և  Հայաստանի մարքեթինգի ասոցիացիայի կողմից կազմակերպվեց փետրվարի 25-ից մարտի 4-ը գործնական այց Ավստրիա:Գործնական այցի  ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները մասնակից դարձան  Վելս քաղաքում կազմակերպված “Energiespar Masse’’ միջազգային  էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիային նվիրված ամենամյա ցուցահանդեսին :
Այցելեցին նաև Գրաց քաղաք, որտեղ ներկայացված էր արևային “Wasserwerk Andritz” կայան: Այն կառուցվել է S.O.L.I.D. Gesellschaft für Solarinstallation und Design mbH ընկերության կողմից: Այցելեցին ECO WORLD STYRIA / STENUM (Կլաստերի էներգետիկ եւ բնապահպանական տեխնոլոգիաներ/խորհրդատվական եւ հետազոտական ընկերություն), ինչպես նաև «Կապույտ ծովածոց” ցուցահանդես, որտեղ ականատես եղան  հավաքվող տարրերից բաղկացած  և էներգաարդյունավետ շինարարական  տեխնոլոգիաներ պարունակող   օրինակելի  տների: Այցելություն կատարեցին նաև Siemens AG ընկերություն, որտեղ մասնակցեցին Siemens – Անշարժ գույք, և Siemens – էներգետիկա  թեմայով շնորհանդեսի: Մասնակիցները շատ տպավորված էին, երբ այցելեցին և տեսան շինարարական նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործմամբ կառուցված Hallein – Rif/Taxach եկեղեցին: Նույնքան տպավորիչ էր նաև ատաղձագործություն  արհեստանոցի շենքը,  որը ամբողջովին ջեռուցվում էր արևային պանելնեով և արժանացել էր “Գլոբալ էներգետիկա 2011″ շնորհանդեսի մրցանակին: Շենքը արեւային ջեռուցման համակարգ է՝ համատեղված բետոնե կուտակիչով: Այցին ներգրավված էին նաև Ռուսաստանի Դաշնությունից համապատասխան ոլորտի մասնագետներ: Գործնական  այցը շատ կարևոր էր ինչպես փորձի փոխանակման առումով, այնպես էլ հետագա համագործակցության: Գործնական  այցի ավարտին մասնակիցներին շնորհվեցին դիպլոմներ: