Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների /դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն/ էներգախնայողության ծրագիրը:

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի /ՀՎԷԷՀ/ կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի համառոտ նկարագրություն

Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը:

Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների  փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:

Շահառուների հետ ՀՎԷԷՀ-ն կկնքի էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայգրեր և կտրամադրի վարկեր (էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման ձևով) պետական բյուջեից անկախ եկամտի աղբյուրներով (օրինակ` համայնքային վարչական շենքեր և փողոցային լուսավորություն, համալսարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ և այլն) և ծրագրում ներգրավվելու նպատակով ֆինանսական կարգապահություն ցուցաբերած, բավարար վարչական և ինստիտուցիոնալ կարողություներով համայնքներին և հանրային միավորներին: Այս վարկերը տրամադրվելու են ավելի լայն Էներգետիկ ծառայության մատուցման համաձայնագրով, որով ՀՎԷԷՀ-ն նաև տրամադրելու է լրացուցիչ ծառայություններ: Վարկերը դիտվելու են որպես պարտք` մարման ֆիքսված պարտավորություններով, որոնց համար բյուջետային հատկացումներ պետք է կատարվեն ապագայում:
Շահառուները պատասխանատու են լինելու համակարգերի պատշաճ պահպանության, վարկի մարման և Էներգետիկ ծառայության մատուցման համաձայնագրին համապատասխան ՀՎԷԷՀ-ին ծառայության վճարների վճարման համար: Մարումների գումարները կլինեն այնպիսին, որ շահառուներին թույլ կտան ներդրումային ծախսերի և ծառայությունների համար վճարել կուտակված էներգախնայողություններից: Քանի որ ՀՎԷԷՀ-ն վարկերն ուղղակիորեն հատկացնելու է կապալառուներին և պատասխանատու է լինելու բոլոր գնումների համար, ծրագրին մասնակցող շահառուների համար ֆինանսական կառավարում կամ գնումների առանձին գնահատումներ չեն պահանջվի:

Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, որոնք ցանկանում են ընդգրկվել վերոհիշյալ ծրագրում կարող են դիմում ներկայացնել, լրացնելով տվյալ դիմումի ձրը: Լրացրած դիմումը ուղղարկել  ստորև նշված  հասցոյով `
ՀՀ, Երևան Պռոշյան 1-ին նրբ.,տուն 32
Հեռ.`(374-10) 588011, 545121
Ֆաքս. 541732
Էլ.փոստ info@r2e2.am
URL: www.r2e2.am