Հոկտեմբերի 16-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետականկառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:
Միջոցառման հիմնական բանախոսն էր ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանը, ով արևային էներգետիկայի ոլորտում համարվում է միջազգային հեղինակություն և հանդիսանում է բազմաթիվ միջազգային համբավ ունեցող գրքերի և արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ կայանների նախագծերի հեղինակ, ներկայացրեց տարբեր երկրներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների ներդրման տեխնոլոգիական, իրավական և քաղաքական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների միջազգային փորձը՝ Հայաստանում նշված ծրագրերի իրականացումը հաջողությամբ իրականացնելու հնարավորությունները:
Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում մեկնարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ
Հոկտեմբերի 16-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: