Ներդրումային հնարավորությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Հայաստանը վերականգնվող էներգետիկայի իմաստով զգալի էներգետիկ ռեսուրսներ ունի, ինչպես նաև զգալի գիտական և ինժեներական գիտելիքներով ու փորձով աշխատուժ։ Ավելին, վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից էներգետիկ ոլորտը բարեփոխելու նպատակով նախաձեռնվել են ակտիվ քայլեր օրենսդրական դաշտի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն է ընձեռում ներգրավել մասնավոր ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտ։
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների պոտենցիալը Հայաստանում՝ ըստ տեխնոլոգիայի
Տեխնոլոգիա |
Հզորություն (ՄՎտ) |
Արտադրություն (ԳՎտժ/ տարեկան) |
Հողմային |
795 |
1,640 |
Արդյունաբերական մասշտաբի ՖՎ |
835-1,169 |
1,735-2,118 |
Կոնցենտրացված արևային էներգիայի |
1,169 |
2,400 |
Բաշխված արևային ՖՎ |
93 |
128 |
Երկրաջերմային էներգիա |
31-54 |
244-436 |
Աղբավայրերից գոյացած գազ |
2.3 |
20 |
Փոքր հիդրոէներգիա |
91 |
334 |
Կենսագազ |
3.3 |
26 |
Կենսազանգված |
29 |
228 |
Տաք ջուր արևային էներգիայից |
200 |
254 |
Երկրաջերմային պոմպեր |
3,500 |
4,423 |
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի եւ Էներգախնայողության Հիմնադրամը (Հիմնադրամ) 2016 թվականից մինչև 2017 թվականի հունիս ամիսը Համաշխարհային բանկի աջակցությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի արևային ներուժի գնահատման աշխատանքների իրականացմանը, որի արդյունքում այսօր արդեն ունենք Հայաստանի արևային քարտեզները (DHI, DNI, GHI, GTI և Yield)՝ բարձր ճշտությամբ: ավելին
Փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտն այսօր համարվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատարը: Այս ասպարեզը և, ընդհանրապես, վերականգնվող էներգետիկան, պաշտոնական փաստաթղթերում հայտարարված է որպես զարգացման առաջնահերթություն ունեցող ոլորտ: ավելին
Ըստ 2002-2003թթ Միացյալ Նահանգների Ազգային Լաբորատորիայի (NREL) կողմից ՚ՍոլարԷնՙ ընկերության (Հայաստան) համագործակցությամբ կազմված Հայաստանի հողմաէներգիայի քարտեզի` զուտ հողմաէներգետիկ ռեսուրսների տեսանկյունից Հայաստանում էներգացանցին միակցված հողմէներգիայի զարգացման համար առավել հեռանկարային գոտիները համապատասխանում են հողմի դասակարգման հետևյալ սանդղակին` 4-ից մինչև 7-ը (լավ և գերազանց կարգեր): ավելին
Հայաստանը, որպես լեռներով պարփակված երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից` շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար: Ավելին, վերջին տարիներին աշխարհում նկատվող բենզինի գների անընդհատ աճը արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա: Ակնկալվում է, որ բենզինի գները հետագայում էլ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով: ավելին