ՀՀ Սյունիքի Մարզ


Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում  ՀՀ Սյունիքի մարզում  թվով 9 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:                                                                                                                                

                                    Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Կապան
Տարածաշրջանները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի
Քաղաքները` Կապան, որիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Դաստակերտ

ՀՀ Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հարավում: Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, հարավից պետական սահմանով սահմանակից է Իրանին (սահմանի երկարությունը 42 կմ է), արևմուտքից` Նախիջևանին և արևելքից` Ադրբեջանին:

Տարածքը 4506 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 15.1%
Քաղաքային համայնքներ 7
Գյուղական համայնքներ 102
Քաղաքներ 7
Գյուղեր 127
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 152.9 հազ. մարդ
այդ թվում` քաղաքային 103.7 հազ. մարդ
գյուղական 49.2 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. 4.7. %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 67.8%
Գյուղատնտեսական նշանակության հողեր 333598 հա
այդ թվում` վարելահողեր 43827 հա

ՀՀ Սյունիքի Մարզ Armstat