Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Lճաշեն գյուղի միջնակարգ դպրոցում իրականացրել է հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանների փոխարինում նոր էներգաարդյունավետ մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, պատերի ներքին հարդարում, ձեղնահարկի ծածկի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 55.3%: Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար: