Մասիսի բժշկական կենտրոնում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝ փայտե պատուհանները փոխարինվել են մետաղապլաստե պատուհաններով, արտաքին ալյումինե դռները փոխարինվել են մետաղապլաստե դեներով, ավելորդ պատուհանները փակվել են պատով, ջերմամեկուսացվել են պատերը, ջերմամեկուսացվել է տանիքը, կառուցվել է կաթսայատուն, վերանորոգվել են տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը: էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 51%: Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մեսրոպյանի խոսքով Էներգախնայողության միջոցառումների արդյունքում, նույնիսկ խստաշունչ ձմռան պայմաններում, միջին ջերմաստիճանը հիվանդասենյակներում և միջանցքներում 24-25 աստիճան է: