Ս.թ. մայիսի 4-5- ը Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը կազմակերպել է էներգախնայողության արդյունքների ամփոփման վերաբերյալ երկօրյա սեմինար: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նախարարության ներկայացուցիչ Հայկ Բադալյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Ջաս Սինգխը, Պեձի Մուկամբեն, Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ինչպես նաև շինարարական և շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդաատվական կազմակերպություններիներկայացուցիչներ:
Օրակարգը բավականին բովանդակալից նկարագրում էր Էներգախնայողության օգուտները, մասնավորապես քննարկվեցին ՀՎԷԷ հիմնադրամի զարգացման ներուժի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, էներգախնայողության ծրագրի շարունակական գործընթացները, գնումների իրականացումը Էներգախնայողության ծրագրի շրջանակներում, ԷԽ ծրագրի շրջանակներում նոր տեսակի էներգախնայողության միջոցառումների կիրառման փորձը, Էներգաարդյունավետության նորմատիվաիրավական փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացվեցին ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացված էներգախնայողական /ԷԽ/ ներդրումների վերաբերյալ սոցիալական հարցման արդյունքները և այլ հարցեր:Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները, խոսեցին իրենց հուզող հարցերի շուրջ և ընգծեցին Հիմնադրամի աշխատակազմի բարձր մասնագիտական ներուժը և պատրաստակամությունը օժանդակելու պատշաճ ձևով աշխատանքները կազմակերպելու համար: Ծրագրից իրենց գոհունակությունը հայտեցին նաև մի շարք հաստատությունների շահառուններ, որոնց օբյեկտներում կատարվել էին էներգախնայողական միջոցառումներ: