ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ  (ՀՆՀ)

 Ամսաթիվը` 14 նոյեմբերի, 2022թ.

Պայմանագիր` EFSD -W/1/2022, EFSD -W/2/2022

 EFSD դրամաշնորհ

 Ծրագրի անունը`

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/1/2022 – Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լոտ 2. EFSD -W/2/2022 – «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` Լոտ 1. EFSD -W/1/2022 – Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լոտ 2. EFSD -W/2/2022 – «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ: Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ լոտի կամ երկու լոտերի համակցության համար: Հայտերը յուրաքանչյուր լոտի համար կգնահատվեն առանձին, այնպես որ մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս պետք է պատրաստվեն և ներկայացվեն առանձին հայտեր յուրաքանչյուր լոտի համար: Նմանապես, զեղչը (եթե առկա է) պետք է առաջարկվի յուրաքանչյուր լոտի համար: Ցանկացած համակցված զեղչ երկու լոտերի համար հաշվի չի առնվի հայտերի գնահատման ժամանակ: Յուրաքանչյուր լոտի համար կկնքվի մեկ պայմանագիր։

Մրցութային փաթեթը հայերեն (և լրացուցիչ պատճենները) կարող եք ձեռք բերել (անվճար), կամ էլ. տարբերակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1: Հետաքրքրված Հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) կկամակերպի նախամրցութային ժողով 2022 թվականի նոյեմբերի 29-ին: Ժողովի ընթացքում կհստակեցվեն Հայտերի պատրաստման հետ կապված բոլոր հարցերը: Նախամրցութային ժողովին չմասնակցելը հիմք չի հանդիսանալու հայտը մերժելու համար:

Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

Մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր լոտի համար պետք է ներկայացվի առանձին Հայտի ապահովման հայտարարագիր:

Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան լոտի համար պետք է կազմի`

ա) Լոտ 1: 63,000,000 ՀՀԴ

բ) Լոտ 2:  186,750,000 ՀՀԴ

  • Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում, ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/.

ա)  Լոտ 1:  9,800,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար

բ)  Լոտ 2:  58,100,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար

  • Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ յուրաքանչյուր լոտի համար, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`

ա)  Լոտ 1: 7,000,000 ՀՀԴ

բ)   Լոտ 2: 20,750,000 ՀՀԴ

Մեկից ավելի լոտի համար հայտ ներկայացնելիս Մասնակիցները պետք է բավարարեն համապատասխան լոտերի ընդհանուր նվազագույն պահանջները՝ որակավորվելու և մեկից ավելի լոտերի (պայմանագրի) շնորհվելու համար:

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2022թ. դեկտեմբերի 14-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1

Հեռ/Ֆաքս: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am