Էներգետիկ/ինժեներ

new-image

 Պարտականություններ

  • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
  • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
  • էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների մասնակցություն,
  • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ըստ անհրաժեշտության,
  • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
  • Անգլերենի իմացություն (գրավոր, բանավոր),
  • Մաթեմատիկայի և ֆիզիկայի խորը իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերենով կամ անգլերենով hr@r2e2.am էլ հասցեին:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

Կայք` www.r2e2.am

Պատասխանատու անձ՝

ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան