Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը Հայաստանում Դրամաշնորհ No.։ 201012- FACEP v1.5
Պայմանագրի անվանումը՝ Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների
Համարը՝ FACEP-W-22/1
24 օգոստոսի, 2022թ.
1.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը ստացել է աջակցություն FACEP -ից «Հայաստանում Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը» ծրագրի ծախսերը հոգալու նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. FACEP W-22/1 պայմանագրի շրջանակներում Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների վճարումները կատարելու համար:
2.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին ներկայացնել մրցութային հայտեր Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների համար:
Աշխատանքների շրջանակն է․ նոր տիպային՝ 151կՎտ Ցուցադրական կայանի կառուցում, որը բաղկացած է հետևյալ աշխատանքներից․
3. Հետաքրքրություն ունեցող հայտատուների կողմից մրցութային փաթեթը ամբողջապես հայերեն լեզվով կարելի է ձեռք բերել ստորև նշված էլ. հասցեներին դիմում ներկայացնելու և ստորև նշված հաշվեհամարին 50,000 ՀՀ դրամի չափով չհատուցվող գումար վճարելու պարագայում:
4. Հիմնադրամը կնախաձեռնի նախամրցութային ժողով 2022թ. օգոստոսի 30-ին և տեղանքի այցելություն օգոստոսի 31-ին: Այդ համաժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային առաջարկների նախապատրաստման, ներկայացման և գնահատմաման գործընթացները, կպարզաբանի հայտի նախապատրաստման հետ կապված Հայտատուի կողմից բարձրացված բոլոր հարցերը:
Որակավորման չափանիշներն են.
Որակավորման պահանջներ.
5. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (Հունվար 2011 թ., վերանայված Հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
6. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1 հասցեով մինչև կամ 2022թ. սեպտեմբերի 7-ը, ժամը 15:00-ն: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:
7. Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:
8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:
9. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ
պարոն Կարեն Ասատրյան, տնօրեն
ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1
Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37
Էլ. հասցե` zaruhi.gharagyozyan@r2e2.am, liliya.apresyan@r2e2.am
Վեբկայք` www.r2e2.am
ՀՎՀՀ` 02580459
Հ/Հ` 217001-007855-002
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ