Ինքնակենսագրություն (խորհրդատվական ծառայություններ – անհատական խորհրդատուի ընտրություն)

new-image

ռուսերեն 

Հայաստան «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
EFSD դրամաշնորհ 
Առաջադրանքի անվանումը՝ Շահառու շենքերի էներգետիկ աուդիտ
Հղման համար՝ EFSD -CS/1/2022

Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների գործարկում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայությունները») ներառում են ընտրված հասարակական շենքերի էներգետիկ աուդիտ, ներառյալ շենքերի (մոտ 15 շենքերի) առկա գործառնական բնութագրերի վերանայում, ներդրումների ձևակերպում և էներգետիկ աուդիտի հաշվետվություն:

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին։

Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) հանձնարարության մանրամասները  կցված են այս հարցմանը՝ հետաքրքրություն արտահայտելու համար։

Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2), որը հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ») այժմ հրավիրում է իրավասու անձանց («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն ինքնակենսագրություն (CV), որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար: Որակավորման պահանջներն են.

• Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական փորձ էներգետիկ աուդիտում: Միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն։

• Հայաստանի էներգետիկ քաղաքականության և էներգետիկայի կառավարման ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

• ESCO բիզնես մոդելների (էներգետիկ վերլուծություն և աուդիտ, էներգիայի կառավարում, ծրագրի նախագծում և իրականացում, սպասարկում և շահագործում, խնայողությունների մոնիտորինգ և գնահատում, գույքի/օբյեկտների կառավարում, էներգիայի և/կամ սարքավորումների մատակարարում, ծառայությունների մատուցում) փորձը կդիտվի որպես առավելություն։

• Տնտեսական և ֆինանսական տեխնիկատնտեսական հիմնավորումների վերլուծություն կատարելու փորձ:• Ճարտարագիտության մագիստրոսի կոչում• Հայերենի, ռուսերենի, իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

 Ընտրության չափանիշներ.

• Ընդհանուր որակավորում և փորձ,

• Պահանջվող խորհրդատվական ծառայությունների ոլորտում որակավորում և փորձ,

• Առաջադրանքի պահանջներին համապատասխանություն,

• Լեզուների իմացություն 

Խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուների ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (վերջին անգամ հաստատվել է 2018 թվականի նոյեմբերին):

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0001, Սայաթ-Նովա պող. 29/1, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00.
CV-ները պետք է գրավոր ներկայացնել ստորև նշված հասցեով անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2022 թվականի սեպտեմբերի 6-ը:
Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամ․

Հայաստան,  Երևան 0001 , Սայաթ-Նովա 29/1
Հեռ։ +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21

E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Զարուհի Ղարագյոզյան