«Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրին մասնակցելու համար

new-image

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը:

Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

Ձեր դիմումը դիտարկելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝
1․ դիմումի ձև,
2․ ամբողջությամբ լրացված հարցաթերթիկ (4 ենթաբաժիններով),
3․ հաստատության անշարժ գույքի սեփականության (օգտագործման)
իրավունքի գրանցման վկայական,
4․ շինության սեյսմակայունության և տեխնիկական վիճակի մասին
եզրակացություն:

Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am  էլեկտրոնային հասցեին: