«Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիր
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) կիրականացվեն էներգախնայող միջոցառումներ:
Ծրագրում կարող են ընդգրկվել այն հանրային շենքերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝
Լինեն հանրային կամ համայնքային նշանակության,
Մոտակա 10 տարիների ընթացքում չեն դադարեցնելու գործունեությունը,
Ունեն կայուն ֆինանսական կարգավիճակ և ցուցաբերում են վճարման կարգապահություն,
Օբյեկտը հանդիսանում է Շահառուի սեփականություն կամ տրված է նրան երկարաժամկետ օգտագործման,
Շինությունը գտնվում է բարվոք վիճակում (վնասվածքի աստիճանը II-ից ոչ առավել , ՀՀՇՆ 20,04),
Ծրագրի շրջանակներում իրականացվող ԷԽ միջոցառումները կբերեն շենքի 20%-ից ավելի էներգաարդյունավետություն,
Կատարված էներգախնայուղության միջոցառումների հետգնման ժամկետը կկազմի մինչև 9 տարի: