Հանդիպում–քննարկում  Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ

new-image

Հայաստանի դպրոցներում իրականացվող «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում  Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ:
Ծրագիրը, օգտագործելով դպրոցի ուսուցիչների ներուժը, նպատակ ունի բարձրացնել դպրոցականների իրազեկվածության մակարդակը կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։
 «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում կատարված աշխատանքները և ձեռքբերված արդյունքները:
Հիմնադրամի փորձագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում դպրոցում տեղադրվող 7 կՎտ հզորության  արևային ՖՎ կայանի աշխատանքի սկզբունքը և օգտագործվող տեխնոլոգիաները:
 Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին էներգախնայողության, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների,  արևային ՖՎ կայանի աշխատանքի և օգտակարության մասին պրակտիկ գիտելիքների պատկերավոր փոխանցման նախատեսվող միջոցառումները: