Քննարկում-հանդիպում

new-image

“EU4Energy – Armenia” ծրագրի շրջանակում Արթիկ քաղաքում կկառուցվի 600 կՎտ հզորությամբ արևային ֆվ կայան:
Ծրագիրը իրականացվում է էներգախնայողության հիմնադրամի կողմից, որպես ծրագրի կապալառու հանդես է գալիս «ECO VILLE» ընկերությունը, որպես նախագծող՝ «ՋԻՆՋ» ՍՊԸ, իսկ ծրագրի տեխնիկական հսկողությունը իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է քննարկում-հանդիպում, որի ընթացքում ծրագրի մասնակից ընկերությունների մասնագետները քննարկել են շինարարության ընթացիկ հարցերը, կատարված աշխատանքները և նախատեսված հետագա քայլերը: