Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում “Washington Capital Global Finance, INC.”ընկերության նախագահ Սերժ Ղարիբիանի և պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Ընկերության նախագահ Սերժ Ղարիբյանը ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ քննարկեցին հիդրոէլեկտրակայանների, արևային և հողմային ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները