Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի   Հ Ր Ա Վ Ե Ր- Վերականգնվող էներգետիկայի մասնագետ

 Պարտականությունները

  • Վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության և ռազմավարության առաջարկների մշակում և համապատասխան մարմիններին առաջարկների ներկայացում;
  • Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում իրականացվող ուսումնասիրական/խորհրդատվական աշխատանքների համար անհրաժեշտ Տեխնիկական առաջադրանքների ձևակերպման ապահովում;
  • Հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակում պայմանագրերի կատարման ընթացքի վերահսկում և հաշվետվությունների ընդունում;
  • Դոնոր կառույցներից ստացվող կամ նախատեսվող աջակցության համար անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական և հետազոտական աշխատանքների կազմակերպում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմման և ներկայացման համակարգում;
  • Հիմնադրամի կողմից իրականացվող Վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի ընթացքի և արդյունավետության գնահատում և ներկայացում,
  • Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայաների տեղանքների տեղազննում;
  • Նախատեսվող արևային կայաների էներգետիկ աուդիտ ներառյալ մոդելավորում համապատասխան համակարգչային ծրագրերով;
  • Աջակցություն Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայաների մրցույթային փաստաթղթերի մշակմանը և գնահատմանը;
  • Կառուցվող կայանների նախագծերի և շինհավաքակցման աշխատանքների տեխնիկական մոնիտորինգ;
  • Հիմնադրամի օդերևույթաբանական կայանների ընթացիկ սպասարկում, հավաքված տվյալների արխիվացում;
  • Էներգախնայողության ծրագրերի արևային էներգիայի համակարգերի էներգետիկ աուդիտ, անհրաժեշտ ներդրումների գնահատում, մոնիտորինգ;
  • Տեղակայված արևային համակարգերի գնահատում, վավերացում;
  • Արևային էներգիայի նորագույն փորձի ուսումնասիրություն, նրանց գործնական օգտագործման հնարավորությունների գնահատում;
  • Արևային էներգիայի վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերի մշակում, ուսումնական և լուսաբանման տրեյնինգների/սեմինարների կազմակերպում/անցկացում;
  • Արևային էներգիայի համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման նորմատիվային դաշտի ուսումնասիրություն:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն՝ ճարտագիտության ոլորտի բուհական աստիճան, խրախուսվում է ֆիզիկամաթեմատիկական կամ տեխնիկական թեկնածուի գիտական աստիճան էներգետիկայի բնագավառում;
  • Էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկային առնչվող միջոցառումների նախագծման և կիրառման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
  • Գիտելիքներ միջազգային շուկայում ՎԷ տեխնոլոգիաների վերաբերյալ;
  • Արևային համակարգերի տեղադրման, էներգետիկ աուդիտի անցկացման միջազգային ստանդարտների և փորձի գերազանց իմացություն;
  • Հայաստանում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի քաղաքականության և իրավական դաշտի գերազանց իմացություն;
  • Պարզ էներգետիկ աուդիտի անցկացման Էներգաարդյունավետության հավաստագրման (իրականացված էներգետիկական աուդիտների քանակ) պրակտիկ գիտելիքներ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ;
  • Միջազգային կազմակերպությունների/ընկերությունների հետ նախագծերի իրականացման փորձ;
  • QGIS, AutoCad, LabView, Solid Works, MS Office, Corel Draw, Adobe Photoshop և արևային նախագծերի սիմուլացիոն համակարգչային ծրագրերի օգտագործման փորձառություն:

 

Պահանջվող փաստաթղթերը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2020թ.  մարտի 17-ը ներառյալ:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ:  (37410) 588 011
Կայք` www. r2e2.am
Էլ. Փոստ՝  hr@r2e2.am
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան